Հունաստանի ԱԳՆ-ն շտապ բողոքի նոտա է հղել Թուրքիային Համապոնտական ֆեդերացիայի նախագահի ձերբակալության պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը դեմարշ է արել Թուրքիայի դեմ ՝ Ստամբուլի օդանավակայանում Հունաստանի Համապոնտական ֆեդերացիայի նախագահ Յորգոս Վարիտիմիադիսի ձերբակալության պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

«ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հանձնարարությամբ Անկարայում Հունաստանի դեսպանատունը շտապ բողոքի նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Հունաստանի Համապոնտական ֆեդերացիայի նախագահ Յորգոս Վարիտիմիադիսի ոչ իրավաչափ ձերբակալման եւ արտաքսման կապակցությամբ: Նա այսօր մեկնել էր Կոստանդնուպոլիս (Հունաստանում օգտագործում են Ստամբուլի պատմական անունը), որպեսզի որպես Պոնտոսի հելլենիզմի ներկայացուցիչ ներկա գտնվի Պանագիա Սումելայի վանքում սուրբ պատարագին», - ասված է հաղորդագրության մեջ:

Ինքը ՝ Վարիտիմիադիսը, «Իեֆիմերիդա» թերթին հայտնել է, որ ձերբակալությունից հետո իրեն աշխատասենյակից աշխատասենյակ են տարել և խցում պահել 6-7 ժամ ։

«Իմ մատնահետքերը վերցրին։ Ինձ ոչինչ չեն ասել։ Բայց ինչպես ինձ փոխանցեցին հունական հյուպատոսությունից, ճնշումից հետո թուրքերը նրանց ասացին, որ ես վտանգավոր եմ և անցանկալի անձ եմ», - հայտնել է ֆեդերացիայի նախագահը։

Մայիսի 19-ին հույները հարգում են 1916-1922թթ. Օսմանյան կայսրության ու Թուրքիայի հանրապետության կողմից իրականացրած Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը: Համաձայն տարբեր գնահատականների, թուրքական քաղաքականության արդյունքում Պոնտոսում սպանվել է 300-350 հազար հույն, սակավաթիվ փրկվածներն էլ ապաստան են գտել Հունաստանում ու այլուր։ Թուրքիան չի ճանաչում Պոնտոսի հույների ցեղասպանության փաստը եւ հանդես է գալիս հակընդդեմ մեղադրանքներով։

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը