ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Գերմանիան և այլ երկրներ Աֆղանստանից տարհանում են իրենց քաղաքացիներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Գերմանիան և այլ երկրներ Աֆղանստանից տարհանում են իրենց դեսպանատների աշխատակիցներին և քաղաքացիներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The Guardian-ը, Պենտագոնն Աֆղանստան կուղարկի 3 հազար հատուկ ջոկատայիններ՝ դիվանագետներին և դեսպանատան աշխատակիցներին անվտանգ և համակարգված տարհանելու համար: Խոսքը շուրջ 20 հազար քաղաքացու մասին է: Մեծ Բրիտանիան նույնպես ուղարկելու է 600 զինծառայող՝ դիվանագետներին և քաղաքացիներին Աֆղանստանից տարհանելու համար:

Գերմանիայի դեսպանատունը իր հերթին կոչ է արել իր բոլոր քաղաքացիներին հնարավորինս արագ լքել երկիրը:

Իրենց քաղաքացիներին Աֆղանստանից դուրս բերելու մտադրության մասին կամ երկիրը լքելու կոչով են հանդես եկել նաև Ֆրանսիան, Նորվեգիան, Դանիան:

Ռուսաստանի Դաշնությունը դեռևս չի պլանավորում տարհանել իր քաղաքացիներին: Այս մասին հայտարարել է ՌԴ դիվանագիտական առաքելության մամուլի քարտուղար Նիկիտա Իշչենկոն, հավելելով, որ այդ խնդրանքով դեռևս ՌԴ քաղաքացի իրենց չի դիմել:

Իրավիճակն Աֆղանստանում վերջին շաբաթներին խիստ սրվել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը սկսել է դուրս բերել ամերիկյան բանակի ստորաբաժանումները:

Կարճ ժամանակաշրջանում թալիբները գրավել են մեծ թվով շրջաններ: Փորձագետները չեն բացառում, որ թալիբները մի քանի ամսում կարող են գրավել նաև մայրաքաղաք Քաբուլը:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres