Աֆղանստանի փոխնախագահը հայտարարել է, որ չի ընդունի թալիբների պարտադրած պայմանները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի առաջին փոխնախագահ Ամրուլլա Սալեհը հայտարարել Է, որ չի ընդունի հանգամանքներով պարտադրված ոչ մի կարգի գործարաք «Թալիբան» արմատական շարժման հետ: Օգոստոսի 13-ին այդ մասին հաղորդել Է Աֆղանստանի 1TV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սալեհն ընդգծել Է, որ «փորձում Է փոխել իրավիճակը եւ համոզված Է, որ «Թալիբանը» պարտություն կկրի»:

Նա սկզբունքորեն տրամադրված Է «չընդունելու հանգամանքերով պարտադրված ոչ մի կարգի գործարք» արմատականների հետ:

Սալեհի այս դիրքորոշման մասին հայտնի Է դարձել Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մոհամադ Հանիֆ Աթմարի խոսքի ֆոնին, որն օգոստոսի 12-ին հավաստել Է, որ Քաբուլը թալիբներին առաջակել Է համաձայնության գալ երկրի համատեղ կառավարման շուրջը:

Մինչդեռ թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը նշել Է, որ շարժումը չի ընդունի Քաբուլի առաջարկությունը իշխանության բաժանման եւ հրադադարի շուրջը, իսկ իրենց նատակն Է վերջ դնելու օտարերկրյա ինտերվենցիային եւ երկրում կազմելու իսլամական կառավարություն, եւ եթե պաշտոնական Քաբուլը համաձայնվի դրան, ապա թալիբները պատրաստ են զինադադարի: Հակառակ դեպքում շարժումը կշարունակի պայքար մղել:

«Թալիբանի» կողմնանկիցները շարունակում են հարձակվել նահանգների կենտրոնական քաղաքների վրա ամբողջ երկրում: Նրանց ներկայացուցչի պնդմամբ՝ զինյալներն օգոստոսի 13-ին վերահսկողության տակ են առել Թարինքոթ քաղաքը (Ուրուզգանի նահանգի կենտրոնը երկրի կենտրոնական մասում), իսկ ավելի ուշ գրավել են Փուլի Ալամ քաղաքը (Լոգարի արեւելյան նահանգի կենտրոնը): Վերջինն արմատականները հարձակվել են նահանգապետի աշխատավայրի վրա, իսկ պաշտոնյաներն ու նրանց ղեկավարությունը հարկադրված են եղել անձանտուր լինել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres