Al Jazeera-ն հաղորդել Է, որ թալիբները գրավել են Ուրուզղանի նահանգի վարչական կենտրոնը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» արմատական շարժման անդամները վերահսկողության տակ են առել Թարինքոթ քաղաքը՝ Ուրուզգանի նահանգի վարչական կենտրոնը, նահանգ, որը գտնվում Է երկրի կենտրոնական մասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 13-ին հաղորդել Է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով շարժման պաշտոնական ներկայացուցչին:

Նրա խոսքով՝ Թարինքոթի ոստիկանության պետը եւ բոլոր ստորաբաժանումները, ինչպես նաեւ աֆղանական բանակի՝ քաղաքը պաշտպանող բոլոր զինվորներն անցել են թալիբների կողմը: Ավելի վաղ Ուրուզգանի նահանգապետ Մոհամադ Օմար Շիրզադը հայտարարել Է, որ ցեղերի ավագներն իրեն հորդորել են դադարեցնել պատերազմը թալիբների հետ՝ Թարինքոթ քաղաքի համար մի քանի օրվա մարտերից հետո: Հեռուստաալիքի տվյալներով՝ այս պահն «Թալիբանի» վերահսկողության տակ Է հանրապետության 15 նահանգ:

Ավելի վաղ Newsweek Pakistan հանդեսը հայտնել Է, որ թալիբները վերահսկում են Աֆղանստանի տարածքի շուրջ 67 տոկոսը: Միեւնույն ժամանակ Աֆղանստանի զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ չնայած թալիբների գալուն մի շարք նահանգներ, անվտանգության ուժերը լիովին չեն թողնում այդ տարածաշրջանները, այլ վերատեղաբաշխվում են, որպեսզի շարունակեն պայքարը: Արմատականների հետ բախումները շարունակվում են եւ, Աֆղանստանի պաշտպանության նախարաության տեղեկատվությամբ՝ անցած օրն ավելի քան 200 թալիբ Է ոչնչացվել Նագարհարում, Ղանզիում, Ֆարահում, Բաղդիսում, Բալխում, Հիլմենդում եւ Քափիսայում: Գործողությունն իրականացվում Է մարտական օդուժի օգնությամբ:

Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Աֆղանստանում գործողությունն ավարտելու որոշման մասին, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Այդ ֆոնին իսլամական հանրապետւթյունում տեղի Է ունեցել անվտանգության բնագավառում իրադրության կտրուկ վատթարացում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբան» շարժումը սաստկացրել են մի շարք ուղղություններով հարձակման տեմպերը: Մի շարք բաց աղբյուրների տվյալների համաձայն՝, ինչպես նաեւ իրենց իսկ թալիբների պնդումների համաձայն՝ արմատականները վերահսկում են երկրի տարածքի 60-ից մինչեւ 85 տոկոսը, ներառյալ շրջանները հինգ պետությունների՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի հետ սահմանների երկայնքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Գեղարքունիքի մարզի օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել մարզի տարբեր բնակավայրերում

Երևանի Աղի լճի հարակից տարածքը կբարեկարգվի․ նախատեսվում է կառուցել սպորտային հրապարակ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը

«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին

Սիբիրում արջի հարձակման հետևանքով մեկ ամսում հինգերորդ մարդն է զոհվել

Իսրայելի մշակույթի նախարարը սպառնում է Գազայի մասին ֆիլմի պատճառով իսրայելցի կինոգործիչներին զրկել քաղաքացիությունից

Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ

ԱԺ-ում քննարկվում է կառավարության անդամի երդման տեքստի վերախմբագրման հարցը

Վահրամաբերդում հիմնանորոգվել է երկու փողոց

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը