Սպորտ

Ֆուտզալի կանանց ազգային հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

1 րոպեի ընթերցում

Ֆուտզալի կանանց ազգային հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտզալի կանանց ազգային հավաքականը մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Գլխավոր մարզիչ Զոհրաբ Նիազյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտզալիստներին․

Մարիամ Նալբանդյան -«Հայասա»

Օլգա Մելքոնյանց -«Հայասա»

Քրիստինե Պապիկյան -«Շիրակ»

Նորա Եղյան -«Փյունիկ»

Անյուտա Գալստյան -«Փյունիկ»

Անեթ Մեհրաբյան -«Փյունիկ»

Հեղինե Չոփիկյան -«Փյունիկ»

Անի Ղուկասյան -«Փյունիկ»

Քրիստինե Մանգասարյան -«Փյունիկ»

Աննա Կարապետյան

Անի Կարապետյան

Օլգա Օսիպյան

Մարիամ Պետրոսյան

Անահիտ Կարախանյան

Մարիամ Թորգոմյան

Ազգային հավաքականը օգոստոսի 14-ին կմեկնի Մոլդովա, որտեղ կմասնակցի կանանց ֆուտզալի Եվրոպայի առաջնության նախնական փուլին։ B խմբում մեր թիմի մրցակիցները կլինեն Մոլդովայի, Նիդերլանդների, Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում