Սպորտ

Մեկնարկում է Բունդեսլիգան. առաջին տուրի հանդիպումները 

1 րոպեի ընթերցում

Մեկնարկում է Բունդեսլիգան. առաջին տուրի հանդիպումները 

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում է գերմանական Բունդեսլիգայի 2021/22 մրցաշրջանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային տուրի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին, իսկ առաջին խաղում միմյանց դեմ կմրցեն Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ն և Մյունխենի «Բավարիա»-ն: Այդ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին:

Օգոստոսի 14-ին իրենց հետ ուժերը կչափեն «Շտուտգարդ»-«Ֆյուրտ» (ժամը 17:30-ին), «Արմինիա»-«Ֆրայբուրգ» (ժամը 17:30-ին), «Աուգսբուրգ»-«Հոֆենհայմ» (ժամը 17:30-ին), «Ունիոն»-«Բայերն» (ժամը 17:30-ին), «Վոլֆսբուրգ»-«Բոխում» (ժամը 17:30-ին), «Բորուսիա-Դորտմունդ»-«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (ժամը 17:30-ին) զույգերը:

Եվ օգոստոսի 15-ին կկայանան «Մայնց»-«Լայպցիգ» (ժամը 17:30-ին), «Քյոլն»-«Հերտա» (ժամը 17:30-ին) զույգերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում