Սպորտ

«Կայրաթի» մարզիչը հրաժարական է տվել «Ալաշկերտից» կրած պարտությունից հետո 

1 րոպեի ընթերցում

«Կայրաթի» մարզիչը հրաժարական է տվել «Ալաշկերտից» կրած պարտությունից հետո 

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախական «Կայրաթ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Կիրիլ Կեկերը հրաժարական է տվել Երևանի «Ալաշկերտից» կրած պարտությունից հետո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ղազախական ԶԼՄ-ները: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ տուրի պատասխան խաղում «Ալաշկերտը», Երևանում ընդունելով «Կայրաթին», լրացուցիչ ժամանակում առավելության հասավ 3:2 հաշվով: Այս խաղից հետո «Կայրաթի»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել:

Սա հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին դեպքն է, որ որևէ ակումբ հանդես կգա Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում, այստեղ նույնիսկ պարտության դեպքում «Ալաշկերտը» կխաղա առաջին անգամ անցկացվող Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում