Տարածաշրջանային

Վրաստանում COVID-19-ի դեպքերի աճի պատճառով կդադարեցվի հասարակական տրանսպորտի աշխատանքը

1 րոպեի ընթերցում

Վրաստանում COVID-19-ի դեպքերի աճի պատճառով կդադարեցվի հասարակական տրանսպորտի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում կորոնավիրուսի վարակման դեպքերի կտրուկ աճի պատճառով իշխանությունները որոշել են երեք շաբաթով խիստ սահմանափակումներ մտցնել: Շաբաթ օրվանից կդադարեցվի հասարակական տրանսպորտի աշխատանքը, կկրճատվի սրճարանների և ռեստորանների աշխատանքի ժամանակը, ինչպես նաև կարգելվեն փառատոնները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Грузия online» տեղեկատվական պորտալը՝ հղում անելով COVID-19-ի դեմ միջգերատեսչական կոորդինացիոն խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գեորգի Գիբրաձեին:

Գիբրաձեն ասել է, որ նոր սահմանափակումներն ուժի մեջ կլինեն օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 4-ը: Նոր արգելքները չեն վերաբերում միջազգային հաղորդակցությանը:

Միայն օգոստոսի 12-ին, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 5128 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, համավարակի ողջ ընթացքում գրանցվել է վարակման 466 326 դեպք, մահացել է 6279 մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում