Լատվիայի սահմանապահները 91 անօրինական միգրանտների են կանգնեցրել Բելառուսի հետ սահմանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի պետական սահմանային պահպանությունը (ՊՍՊ) մեկ օրում եւս 91 մարդու կանխել Է անօրինականորեն հատել լատվիա-բելառուսական սահմանը: Այդ մասին, ինչես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, BNS գործակալությանը հաղորդել են ՊՍՊ-ում:

Նշվում Է, որ ոչ մի մարդ չի ձերբակալվել: Ընդամենը լատվիա-բելառուսական սահմանը անօրինականորեն հատելու համար օգոստոսի 6-ից մինչեւ 10-ը ձերբակալվել Է 295 մարդ, տարեսկզբից՝ 355 մարդ: Օգոստոսի 11-ից լատվիա-բելառուսական սահմանին եւ սահմանամերձ գոտում հայտարարվել Է արտակարգ դրություն, ինչը սահմանապահներին ավելի ընդարձակ լիազորություններ Է տալիս: Սահմանն անօրինական հատելու փաստը հաստատելու դեպքում ՊՍՊ-ն իրավունք ունի խախտողներին վերադարձնել այն երկիր, որտեղից նրանք հատել են սահմանը: Դրա համար թույլատրվում Է կիրառել ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ:

Օգոստոսի 11-ին Լատվիայում հանրապետության ՆԳ նախարարությանն առընթեր ստեղծվել Է օպերատիվ վարչություն՝ անօրինական միջրացիայի հետ կապված ճգնաժամը լուծելու համար, հաղորդել Է BNS գործակալությունը: Կենտրոնը օգոստոսի 10-ին հանձնարարել Է ստեղծել ՆԳ նախարարության ղեկավար Մարիա Գոլուբեւան, այն գլխավորում Է ՆԳ նախարարության պետքարտուղար Դմիտրի Տրոֆիմովը: Կենտրոնի առաջին նիստը պլանավորվում Է գումարել օգոստոսի 12-ին: Ավելի վաղ Բելառուսի տարածքից անօրինական միգրացիայի խնդրի հետ բախվել Էր բալթյան մեկ այլ երկիր՝ Լիտվան: Այնտեղ տարեսկզբից բռնել են ավելի քան 4,1 հազար անօրինական միգրանտների: Այս հանրապետության պաշտոնատար անձինք միգրանտների աճող հոսքը համարել են «բելառուսական ռեժիմի հիբրիդային ագրեսիա»:

Դրա պատճառով երկրում հայտարարվել Է արտակարգ դրություն: Նաեւ որոշում Է ընդունվել հետ վերադարձնել այն անձանց, որոնք փորձում են անօրինականորեն հատել սահմանը, ինչը զգալիորեն նվազեցրել Է միգրանտների հոսքը: Բացի այդ, Լիտվայի կառավարությունը օգոստոսի 12-ին դիմել Է հանրապետության նախագահ Գիտանասու Նաուսեդեին, որպեսզի նա լրացուցիչ լիազորություններով օժտի զինվորականներին՝ սահմանամերձ գոտում գործողությունների համար: Օգոստոսի 12-ին Լիտվայի պետական սահմանի պահպանության ծառայությունը հաղորդել Է, որ անցած օրվա ընթացքում լիտվացի սահմանապահները Բելառուսին են վերադարձրել 11 միգրանտների, որոք փորձել են անօրինականորեն հատել Լիտվայի սահմանը, հաղորդել Է BNS-ն: Հանրապետության տարածքում ոչ ոք չի ձերբակալվել: Սահմանային շրջանում միջադեպեր չեն գրանցվել, պարեկումն անցկացվում Է ուժեղացված ռեժիմով՝ զինվորականների ներգրավմամբ, տեղեկացնում Է BNS-ն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ