ՌԴ-ում համավարակի ընթացքում առաջին անգամ քովիդի պատճառով 800-ից ավելի մահ է արձանագրվել մեկ օրում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 808-ով՝ մեկ օր առաջվա 799-ի դիմաց՝ մինչեւ 168 049: Օգոստոսի 12-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքաի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տվյալներց հետեւում Է, որ երկրում համավարակն սկսվելուց ի վեր առաջին անգամ Է արձանագրվել կորոնավիրուսի պատճաով 800-ից ավելի մահ մեկ օրում:

Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակի ավարտից հետո) մնացել Է 2,57 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 21 932-ով՝ մինչեւ 6 534 791:

Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել Է 0,34 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում բուժումը շարունակում Է 537 770 մարդ:

Կորոնավիրուսով վարակվելուց հետո բուժվածների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել Է 20 195-ով՝ մինչեւ 5 828 972:

Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն, մնացել Է վարակվածների ընդհանուր թվի 89,2 տոկոսի մակարդակում:

Մոսկվայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 2 294-ով՝ մեկ օր առաջվա 2 076-ի դիմաց: Ընդամենը քաղաքում համավարակի սզբից ի վեր հայտնաբերել են 1 535 359 վարակված:

Հարաբերական արտահայտությամբ աճը կազմել Է 0,15 տոկոս: Մեկ օրում քաղաքում արձանագրվել Է 56 մահացու դեպք, դա նվազագույնն Է հունիսի 5-ից ի վեր: Ընդամենը, շտաբի տվյալներով՝ մահացել Է 26 423 մարդ (հիվանդացածների 1,72 տոկոսը), հաղորդել Է ՏԱՍՍը:

Հայերեն Русский

ԶՈւ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ բանակում իրականացվող բարեփոխումները

Բիշքեկում դրոշները բացակայել են նաև Ալիևի մյուս հանդիպումների ժամանակ. CivilNetCheck

Դպրոցականները հյուրընկալվել են Շրջակա միջավայրի նախարարությունում

Վարչապետը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությանը

ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Բագրատաշենի անցակետ

Գևորգ Պապոյանն այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ՝ մթերումների ընթացքին տեղում հետևելու նպատակով

Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

Հեռանում եմ խաղաղությամբ և հպարտությամբ. Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում

Քննարկվել են հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիության ընդլայնման հեռանկարները