Տարածաշրջանային

Քաբուլի օդանավակայանի հարցը առաջիկա օրերին կորոշակիանա. Թուրքիայի պաշտպանության նախարար

3 րոպեի ընթերցում

Քաբուլի օդանավակայանի հարցը առաջիկա օրերին կորոշակիանա. Թուրքիայի պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Իսլամաբադի թուրքական դեսպանություն այցի ժամանակ մեկնաբանել է Աֆղանստանում թուրք զինվորականների ներկայության պահպանման հարցը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հայտնելով, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի Համիդ Քարզաիի անվան միջազգային օդանավակայանի շահագործմանն ու անվտանգության ապահովմանն ուղղված քննարկումները շարունակվում են, նշել է. «Քաբուլում Համիդ Քարզաիի անվան միջազգային օդանավակայանի հետագա կառավարման հարցը կորոշակիանա առաջիկա օրերին։ Անկարան մտադիր չէ որևէ կերպ վտանգել թուրք զինծառայողների կյանքը»։

Աքարը հիշեցրել է, որ թուրք զինվորականները վեց տարի շարունակ իրականացնում են Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանի կառավարումն ու անվտանգության ապահովումը։

«Անկարան բազմիցս հայտարարել է, որ համապատասխան պայմանների սահմանման դեպքում պատրաստ է շարունակել Քաբուլի օդանավակայանի կառավարումը: Այս կապակցությամբ տեղի են ունեցել բազմաթիվ բանակցություններ»,-նշել է Թուրքիայի ՊՆ նախարարը։

Աքարը նշել է նաև, որ եթե օդանավակայանը փակվի, բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները կարող են լքել Աֆղանստանը։

«Իրադարձությունների նման զարգացումը չի համապատասխանում աֆղանական եղբայրական ժողովրդի շահերին: Հետևաբար, մենք կարևոր ենք համարում շարունակել օդանավակայանի շահագործումը և այս մասին խոսելը մեր գործընկերների հետ։ Քաբուլի օդանավակայանի շուրջ երկխոսությունը շատ կարևոր է։ Թուրքիայի բոլոր համապատասխան կառույցների կողմից համակարգված ջանքեր են գործադրվում»,- հավելել է թուրք նախարարը։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պաշտոնական այցով մեկնել է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ։

Աքարը հանդիպում է ունեցել Պակիստանի նախագահ Արիֆ Ալվիի, պաշտպանության նախարարի ու պաշտպանական արդյունաբերության նախարարի հետ։

Քննարկվել են թուրք-պակիստանյան հարաբերությունների հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումները։

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Էրդողանը և Շոլցը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայում

Քաղաքականություն

Էրդողանը և Շոլցը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում