Միջազգային

Կալիֆոռնիայի հյուսիսում հրդեհն ընդգրկել է ավելի քան 202 հազար հեկտար տարածություն

1 րոպեի ընթերցում

Կալիֆոռնիայի հյուսիսում հրդեհն ընդգրկել է ավելի քան 202 հազար հեկտար տարածություն

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիքսի» բնական հրդեհի տարածությունը, որը Կալիֆոռնիայի հյուսիսում մոլեգնում Է հուլիսի կեսերից, գերազանցել Է 202 հազար հեկտարը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին են վկայում նահանգի հրշեջ վարչության՝ օգոստոսի 11-ին հրապարակված տվյալները:

Կրակը մեկուսացված Է 30 տոկոսով: Մեկ ամսում կրակը ոչնչացրել Է 1 045 շինություն, ներառյալ 550 բնակելի տուն:

Հրդեհի տարածմանը նպաստում են քամին, շոգը եւ օդի ցածր խոնավությունը: Ազգային միջգերատեսչական հրշեջ կենտրոնի տվյալներով, որը գտնվում Է Այդահոյի նահանգում, ԱՄՆ-ի արեւմուտքում կրակով Է բռնված ավելի քան 951 հազար հեկտար մակերեսով տարածք: 14 նահանգներում կա 105 խոշոր օջախ: Առավել ծանր իրավիճակ Է ստեղծվել Կալիֆոռնիայում, Օրեգոնի, Վաշինգտոնի, Մոնտանայի եւ Այդահոյի նահանգներում: Տարեսկզբից ի վեր երկրի արեւմուտքում հրդեհների ընդհանուր տարածությունը գերազանցել Է 1,5 միլոն հեկտարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում