Միջազգային

ՄԱԿ-ն այս պահին Աֆղանստանից անձնակազմի տարհանում չի իրականացնում

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ն այս պահին Աֆղանստանից անձնակազմի տարհանում չի իրականացնում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպությունը թարմացնում է Աֆղանստանում արտակարգ իրադրության հնարավոր պայմաններում գործողությունների իր ծրագիրը, սակայն այս պահին այդ երկրում աշխատող անձնակազմի տարհանում չի իրականացվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Արտակարգ դրության դեպքում գործողությունների ծրագիրը թարմացվում է և դիտարկվում մեր բոլոր աշխատակիցների անվտանգության ապահովման շրջանակում: Միևնույն ժամանակ մենք հասցնում ենք այնքան օգնություն, որքան հնարավոր է: Տարհանում չկա: Այս պահին Աֆղանստանում մենք ունենք շուրջ 3 հազար տեղացի գործընկեր, մոտ 300 մարդ էլ միջազգային անձնակազմի անդամ»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նշել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում