Միջազգային

Թալիբներն Աֆղանստանում բանտ են գրավել և ազատ արձակել հարյուրավոր բանտարկյալների

1 րոպեի ընթերցում

Թալիբներն Աֆղանստանում բանտ են գրավել և ազատ արձակել հարյուրավոր բանտարկյալների

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում գործունեություն իրականացնող ծայրահեղական «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահեդը հայտարարել է աֆղանական Ղանդահար քաղաքի կենտրոնական բանտը գրավելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Թալիբների խոսքով՝ հարյուրավոր բանտարկյալներ ազատ են արձակվել, իսկ բանտի աշխատակիցները հանձնվել են իրենց:

Վերջին շրջանում թալիբները մեծ հաջողություններ են գրանցում Աֆղանստանում՝ գրավելով զգալի գյուղատնտեսական նշանակության տարածքներ, հարձակվելով խոշոր քաղաքների վրա:

Վերջին լարումները տեղի են ունենում Աֆղանստանից ամերիկյան զինված ուժերի դուրս բերման ֆոնին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում