Միջազգային

Կորոնավիրուսի վարակակիրների թիվն աշխարհում 2022 թվականին կարող է գերազանցել 300 միլիոնը

1 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսի վարակակիրների թիվն աշխարհում 2022 թվականին կարող է գերազանցել 300 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տարածման ներկայիս տեմպերը չթուլացնելու պարագայում 2022 թվականի սկզբին ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը կարող է գերազանցել 300 միլիոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Ժնևում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Նա հիշեցրել է, որ նախորդ շաբաթ կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցեց 200 միլիոնը, և դա տեղի ունեցավ 6 ամիս անց այն բանից հետո, ինչ աշխարհում վարակվածների թիվը գերազանցեց 100 միլիոնը:

Գեբրեյեսուսը հիշեցրել է, որ ներկայում համաշխարհային հանրությունը «մեծ գործիքակազմ ունի կանխարգելելու, թեստավորելու և բուժելու COVID-19-ը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում