Միջազգային

ԱՀԿ-ն կորոնավիրուսի «յոտա» հիմնամանրէն վտանգավոր չի համարում

1 րոպեի ընթերցում

ԱՀԿ-ն կորոնավիրուսի «յոտա» հիմնամանրէն վտանգավոր չի համարում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի «յոտա» հիմնամանրէն լուրջ վտանգավոր չի համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերկխովենը:

«Հիմնականում կորոնավիրուսի այս տարբերակը կա ԱՄՆ-ում: Մենք ունենք տվյալներ 27 հազար դեպքերի մասին, և մեր ունեցած տվյալների համաձայն՝ այդ թվաքանակը նվազում է: Այս փուլում մենք եկել ենք այն եզրահանգման, որ այս տարբերակը ավելի վտանգավոր չէ»,- ասել է նա: Կերկխովենը հավելել է, որ իրենք շարունակում են մշտադիտարկել իրադրությունը, սակայն այս պահի դրությամբ «դելտա» հիմնամանրէն իր վտանգավորության աստիճանով մի քանի անգամ գերազանցում է «յոտա»-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում