Գերմանիան կասեցրել է աֆղանցի փախստականների արտաքսումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը կարգադրել Է՝ ժամանակավորապես կասեցնել աֆղանցի փախստականների հարկադիր արտաքսումը Աֆղանստանում ստեղծված իրադրության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՆԳ նախարարութան ներկայացուցիչ Սթիվ Ալտերը: Նման որոշում օգոստոսի 11-ին ավելի վաղ ընդունել Է Նիդեռլանդները:

«Ներքին գործերի ֆեդերալ նախարարը, հաշվի առնելով անվտանգության հետ կապված իրադրության զարգացումը, որոշում Է ընդունել ժամանակավորապես կասեցնել (փախստականների) արտաքսումն Աֆղանստան»,-Ալտերը գրել Է Twitter-ում:

Այդ մասին որոշումը հայտնի Է դարձել այն բանից անմիջապես հետո, երբ օգոստոսի 11-ին Ալտերը ճեպազրույցում հայտարարել Է, որ աֆղանցի փախստականների արտաքսումը, որոնց Գերմանիայի իշխանությունները մերժել են ապաստան տալ, առաջվա պես հնարավոր Է, բայց որոշումները կընդունվեն անհատական հիման վրա, այդ թվում՝ հաշվի առնելով Աֆղանստանում ստեղծված իրադրությունը:

Ապաստանի իրավունք չունեցող աֆղանցի փախստականների հարկադրական արտաքսման հարցը Եվրամիությունում եւ Գերմանիայում ակտիվորեն քննարկվում Է Աֆղանստանում «Թալիբան» արմատական շարժման հարձակումների ֆոնին՝ միջազգային կոալիցիայի զորքերի դուրսբերումն սկսելուց հետո: Եվրամիության վեց երկրներ կոչ են արել Եվրահանձնաժողովին՝ չկասեցնել Աֆղանստանի այն քաղաքացիների արտաքսումը, որոնք ԵՄ-ի տարածքում գտնվելու իրավունք չեն ստացել, նույնիսկ չնայած «Թալիբան» արմատական շարժման հարձակմանը:

Ինչպես հայտնել Է Բելգիայի միգրացիայի եւ ապաստան տրամադրելու հարցերի պետքարտուղար Սամի Մահդին, իրենից բացի, Եվրահանձնաժողովում դիմումն ստորագրել են Գերմանիայի, Ավստրիայի, Նիդեռլանդների, Դանիայի եւ Հունաստանի ներկայացուցիչները: Նա ընդգծել Է, որ այն փաստը, թե Աֆղանստանի առանձին շրջաններ անվտանգ չեն, «չի նշանակում, որ պետության յուրաքանչյուր քաղաքացի պաշտպանության իրավունք ունի», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը