Շոյգուն հայտնել Է, որ թալիբները վերահսկում են Ուզբեկստանի եւ Տաջիկստանի հետ սահմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» ահաբեկչական շարժումը վերահսկողության տակ Է վերցրել Ուզբեկստանի եւ Տաջիկստանի հետ սահմանները, բայց խոստանում Է, որ գրոհներ չի ձեռնարկի հարեւան պետությունների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Նրա պարագլուխները ասում են, որ իրենք խափանարարական ոչ մի փորձ չենք ձեռնարկի սահմանների հատման, սահմանակից տարածքների վրա գրոհների ուղղությամբ»,-օգոստոսի 10-ին ասել Է Շոյգուն՝ հանդես գալով «Բանականությունների տարածք» Համառուսաստանյան երիտասարդական ուսուցողական համաժողովի շրջանակներում: Նա հիշեցրել Է, որ օրերս «Թալիբան»-ը վերցրել Է Կունդուզը: «Եթե դուք տեղյակ եք այդ շրջաններից, Կունդուզը բավականին խոշոր եւ լուրջ կենտրոն Է: Մեզ համար դա կարեւոր Է, դա Ուզբեկստանի եւ Տաջիկստանի հետ սահմանն Է, այն նույնպես «Թալիբան»-ի վերահսկողության ներքո Է վերցված»,-ասել Է Շոյգուն: Նաեւ նախարարը հավելել Է, որ Ռուսաստանն օգնում Է արդիականացնել Կենտրոնական Ասիայի երկրների բանակը այն բանի համար, որպեսզի նրանք պատրաստ լինեն Աֆղանստանից հնարավոր սպառնալիքների դիմագրավմանը:

«Այն սպառնալիքները, որոնք Աֆղանստանից եկել են առաջներում, թմրամաքսանենգությունն Էր, մեր երկիր ահաբեկիչների ներթափանցումը Ուզբեկստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի տարածքով, եւ, իհարկե, դրանից այն չի պակասում: Ուստի մեզ համար չափազանց կարեւոր Է, որպեսզի մեր կոլեգաները, մեր դաշնակիցները, ՀԱՊԿ-ի գծով մեր գործընկերները պատրաստ լինեն դրան: Դրա համար մենք բնականաբար ամեն ինչ անում ենք»,-ասել Է Շոյգուն՝ հանդես գալով համաժողովում: «Հավանաբար, սպաների մեծ մասն ուսուցում Է անցնում Ուզբեկստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ղազախստանի մեր բարձրագույն ուսումնական հաստատություններում: Մենք զբաղվում ենք նաեւ Ղրղզստանի, Տաջիկստանի բանակների արդիականացմամբ: Տաջիկստանում մեր 201-րդ ռազմակայանն Է, Ղրղզստանում նույնպես ռազմակայան ունենք: Այստեղ, իհարկե, չափազանց կարեւոր Է, որ Ուզբեկստանի, Տաջիկստանի զինված ուժերը պատրաստ լինեն հնարավոր սպառնալիքների դիմակայմանը»,-հավելել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский Türkçe

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ