Լի եմ ակումբի համար հատուկ ինչ-որ բան անելու վճռականությամբ. Մեսի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի ազգային թիմի հարձակվող Լիոնել Մեսին հայտարարել է, որ իր նոր ակումբը` ՊՍԺ-ն համապատասխանում է ֆուտբոլային իր ամբիցիաներին:

«Ուրախ եմ իմ ֆուտբոլային կարիերայում նոր էջ սկսելու համար: Գիտեմ, թե ինչպիսի տաղանդավոր ֆուտբոլիստներ և մարզչական շտաբ կա այստեղ: Լի եմ ակումբի համար հատուկ ինչ-որ բան անելու վճռականությամբ: Անհամբերությամբ եմ սպասում խաղադաշտ դուրս գալուն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մեսիի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Իր ամբողջ կարիերայի ընթացքում Լիոնել Մեսին հանդես է եկել կատալոնական «Բարսելոնա»-ի կազմում: 10 անգամ դարձել է Իսպանիա չեմպիոն, 8 անգամ Սուպերգավաթակիր, 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 3 անգամ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթում: Մեսին ռեկորդային թվով` 6 անգամ արժանացել է «Ոսկե գնդակի»:

Արգենտինայի ազգային թիմի կազմում Մեսին մասնակցել է 151 հանդիպման, որտեղ դարձել է 76 գոլի հեղինակ: Արգենտինայի ազգային ընտրանու կազմում Մեսին 2021 թվականին նվաճել է Ամերիկայի գավաթը:

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ