Հասարակական

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՍԴ-ում վիճարկելու են Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրությունը

1 րոպեի ընթերցում

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՍԴ-ում վիճարկելու են Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Հայաստան» և«Պատիվ ունեմ» խմբակցություններն օգոստոսի 10-ին դիմում են ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան՝ վիճարկելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրելու 2021թ. օգոստոսի 2-ի ԱԺ որոշման սահմանադրականությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Հայաստան» դաշինքի կայքը:

Ըստ աղբյուրի՝ ՍԴ-ում որպես ներկայացուցիչ հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում