Միջազգային

Եվրամիությունում կոչ են արել չդադարեցնելու աֆղան միգրանտների արտաքսումը թալիբների հարձակման պատճառով

2 րոպեի ընթերցում

Եվրամիությունում կոչ են արել չդադարեցնելու աֆղան միգրանտների արտաքսումը թալիբների հարձակման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության առաջատար պետությունները Եվրահանձնաժով են հղել նամակ՝ անօրինական միգրանտներին Աֆղանստան հետ արտաքսման արգելք չսահմանելու կոչով: Օգոստոսի 10-ին այդ մասին Twitter-ի իր Էջում գրել Է միգրացիայի եւ ապաստանի տրամադրման հարցերով պետքարտուղար Սամի Մահդին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գերմանիայի, Ավստրիայի, Նիդեռլանդների, Դանիայի եւ Հունաստանի հետ ես նամակ եմ հղել Եվրահանձնաժողով՝ Աֆղանստանի առանձին քաղաքացիների հարկադրական հայրենադարձման շարունակությունը երաշխավորելու կոչով»,- գրել Է նա: Անօրինական միգրանտների արտաքսման արգելքը կարող Է սահմանվել, եթե «Թալիբան» շարժմամն զինյալների ակտիվ հարձակման հետեւանքով Եվրամիությունն այդ երկիրը ներառի ոչ անվտանգ պետությունների ցանկում:

Մահդիի խոսքով՝ այն փաստը, որ Աֆղանստանի առանձին տարածաշրջաններ հայտնվել են թալիբների իշխանության ներքո, չի նշանակում, թե պետության ամբողջ տարածքը վտանգավոր Է բնակության համար, ինչը Եվրամիության երկրներին կպարտավորեցներ ավտոմատ կերպով փախստականների կարգավիճակ տրամադրել այնտեղից գաղթածներին: Ինչպես սպասվում Է, Աֆղանստանը վտանգավոր երկրների ցանկում ներառելու հարցը կքննարկվի օգոստոսի 18-ին Եվրամիության ներքին գործերի նախարարների արտակարգ տեսախորհրդաժողովում: Հանդիպումը պլանավորված Է, գլխավորապես, Լիտվայում միգրացիոն ճգնաժամի հիմնախնդրի քննարկման նպատակով, որտեղ Բելառուսի տարածքից ժամանում են հարյուրավոր անօրինական միգրանտներ, այդ թվում Աֆղանստանից գաղթողներ, որոնք Եվրոպա են անցնում Մերձավոր Արեւելքի երկրներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում