Տարիներ շարունակ բանակից գողացվածը վերադարձվելու է. Անդրանիկ Քոչարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի գլխավոր առաջնահերթություններից պետք է լինի զինված ուժերում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի գործիքակազմի մշակումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին իր ելույթում նշեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը, որի թեկնածությունը ՔՊ-ն առաջադրել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

«Որևէ բան չի մոռացվել, և տարիներ շարունակ բանակից գողացվածը վերադարձվելու է բանակ, անկախ նրանից, թե այս պահին ինչ կարգավիճակում են գտնվում զինված ուժերը տասնամյակներով թալանողները: Հուսով եմ, որ բանակից թալանվածը հնարավորինս շուտ կհանձնվի բանակի տնօրինմանը, նախքան ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին համապատասխան օրենքի տարածումը դրանց վրա»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ այս պահին յուրաքանչյուրի խնդիրը պետք է լինի անվտանգության համակարգի ամբողջական վերականգնումը, բանակի հզորացումը, որի տակ պետք է հասկանալ ոչ միայն նորագույն սպառազինության ձեռքբերում, այլև զինվորական համազգեստ կրող անձի արժեհամակարգի փոփոխություն: Այս գործընթացում Անդրանիկ Քոչարյանը կարևորում է, թե ներքին, թե Սփյուռքի ուժերի կենտրոնացումը: Ըստ նրա՝ աշխարհասփյուռ հայության գիտական մտքի կիրառմամբ բանակը ձեռք կբերի մասնագիտական նոր գիտելիքներ, որոնք գործի կդրվեն ռազմաարդյունաբերական համալիրը զարգացնելու, նոր զինատեսակներ, ռազմական տեխնիկա ստեղծելու նպատակով:

Հայերեն

Հայաստանն ու ԱՄԷ-ն 2027-ի սկզբին նախատեսում են ստորագրել կառավարությունների փորձի փոխանակման հուշագիր

Հայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում. HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է Վրաստանում

Էկոնոմիկայի նախարարը կարևորում է ԱՄԷ գործընկերների դերը տարածաշրջանային տնտեսական կապերի զարգացման գործում

Երևանում պաշտոնական ընդունելությամբ նշվել է ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակը

ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերն ակտիվացել են

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի

Արարատի մարզում ապօրինի գործող ձկնաբուծարան է կնիքվել. երկու անձ ձերբակալվել է

Դենիս Ջորկաեֆն ընդունել է «Ֆուտբոլ 2030» հանրային քննարկման հրավերը

Փլուզման վտանգի պատճառով դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը

Երևանի արևելյան մուտքի հատվածում տնկվել է 350 ծառ և 350 թուփ