Միջազգային

Պենտագոնը մտադիր է մինչեւ սեպտեմբերի 15-ը պարտադիր պատվաստում սահմանել բոլոր զինվորականների համար

3 րոպեի ընթերցում

Պենտագոնը մտադիր է մինչեւ սեպտեմբերի 15-ը պարտադիր պատվաստում սահմանել բոլոր զինվորականների համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պենտագոնը մտադիր Է մինչեւ սեպտեմբերի 15-ը COVID-19 կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստում սահմանել ամերիկյան զինված ուժերի բոլոր ծառայողների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ղեկավար Լլոյդ Օսթինի ծառայողական նամակը:

«Ես ձգտելու եմ հասնել այն բանին, որպեսզի նախագահը սեպտեմբերի կեսերից ոչ ուշ հավանություն տա պարտադիր պատվաստմանը»,-գործակալությունը մեջբերումներ Է անում զինվորականներին ուղղված Լլոյդի ուղերձից: Բացի այդ, Օսթինը նշել Է, որ ռազմական կառույցներում մի քանի մարդ Է լինելու այն բանի համար, որպեսզի նախապատրաստի եւ որոշի, թե պատվաստանյութերի ինչ քանակություն Է անհրաժեշտ բանակին եւ այդ պատրադիր պատվաստումն ինչ ձեւով Է սահմանվելու: Դրա հետ մեկտեղ փաստաթղթում նշվում Է, որ մինչեւ դիրեկտիվների ուժի մեջ մտնելը Պենտագոնը կհետեւի ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ դաշնային այն բոլոր աշխատողների համար սահմանափակումների մասին հրամանագրին, որոնք պատվաստում չեն ստացել:

Մասնավորապես, պատվաստում չստացած անձինք պետք Է դիմակ կրեն եւ պահպանեն սոցիալական հեռավորությունը: Դեռ ավելին, կսահմանափակեն նրանց ծառայողական ուղեւորություններն արտասահման: Ինչպես նշվում Է, ԱՄՆ-ի զինվորականները կախված այն բանից, թե որտեղ են նրանք ծառայություն կրում, Պենտագոնի պահանջների համաձայն, պետք Է մինչեւ 17 տարբեր ներարկումներ անեն: Ինչպես հաղորդում Է AP-ն, վկայակոչելով Պենտագոնի տվյալները, ավելի քան 1 միլիոն զինվորականներ արդեն անցել են կորոնավիրուսի դեմ լրիվ պատվաստումը, շուրջ 237 հազարն ստացել Է պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժինը:

Ռազմածովային ուժերում հաղորդել են, որ գործող նավաստիների եւ պահեստայինների 74 տոկոսից ավելին ստացել Է COVID-19-ի դեմ առնվազն մեկ ներարկում: Ռազմաօդային ուժերի գործող ծառայողների ավելի քան 65 տոկոսը եւ պահեստայինների 60 տոկոսը մասնակիորեն Է ստացել պատվաստանյութը: ԱՄՆ-ի բանակում պատվաստվածների թիվը կազմում Է շուրջ 50 տոկոս, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում