Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի զինավարժանքներն Աֆղանստանի սահմանի մոտ ավարտվեցին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի 2,5 հազար զինծառայողների մասնակցությամբ համատեղ զինավարժանքները Հարբ Մայդոն զորավարժարանում՝ Աֆղանստանի հետ սահմանից 20 կիլոմետր հեռավորության վրա, ավարտվեցին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը:

«Մենք ավարտում ենք Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի համատեղ զինավարժանքները: Առաջին անգամ ցուցադրվեց զորքերի միջտեսակային խմբավորման կիրառումը օդուժի, հետախուզական-կրակային համալիրների եւ դեսանտի կենտրոնացած կիրառմամբ՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում ստացված փորձի հիման վրա»,- ասել Է նա:

Նա նշել Է, որ զինավարժանքներն անցկացվել են Աֆղանստանի իրադրության սրման եւ Կենտրոնասիական տարածաշրջանի սահմանակից երկրներ արմատական ահաբեկչական խմբերի ներթափանցման սպառնալիքի ֆոնին: «Համոզված եմ, որ ապագա համատեղ գործողությունները թույլ կտան ամրապնդել մարտական ընկերակցությունը, մեր երկրներն անվտանգ դարձնել մարտական ագեսիայից»,- հավելել Է Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատարաը:

Տաջիկստանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Շերալի Միրզոն իր հերթին ասել Է, որ այսպիսի հակաահաբեկչական զինավարժանքներ տեղի ունեցան երեք երկրների ռազմական համագործակցության պատմության մեջ առաջին անգամ: «Վերջին մի քանի տարում նկատվում Է Մերձավոր Արեւելքի երկրներից լարվածության փոխադրում Աֆղանստան: Վերջին տարիներին տեղի ունեցող գործընթացների վերլուծությունը ցույց Է տալիս, որ մեր տարածաշրջանում իրադությունը կախված կլինի այդ եկրի քաղաքական իրադրության մեջ իրադարձությունների զարգացումից»,- ճշտել Է նա: Ուզբեկստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Շուխրատ Խոլմուհամեդովը նույնպես մտահոգություն Է հայտնել Աֆղանստանի իրադրության առթիվ:

«Իրադրությունը մեզնից պահանջում Է մշտական զգոնությոն եւ մարտական պատրաստության պահապնում»,- ասել Է նա: Ընդամենը երեք երկրների զինավարժանքներին գործի են դրվել 2,5 հազար զինծառայողներ, որոնցից 1,8 հազարը Ռուսաստանից, եւ շուրջ 500 միավոր սպառազինություն եւ ռազմական տեխնիկա: Զինավարժանքներին Ռուսաստանի զորակազմի հիմքը կազմել են 201-րդ ռազմակայանի ստորաբաժանումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը