Հունաստանի վարչապետը հայտնել է երկրի տարբեր շրջաններում մի քանի օրում 586 հրդեհի բռնկվելու մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում արդեն մի քանի օր է ինչ մոլեգնում են լայնածավալ հրդեհները. երկրի տարբեր շրջաններում բռնկվել է 586 հրդեհ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին՝ դիմելով ժողովրդին, հայտնել է երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:

«Վերջին օրերը մեր երկրի համար ամենածանրերից մեկն են եղել վերջին տասնամյակներում: Մենք շարունակում ենք պայքարել կրակի դեմ: Բայց մեր առջև աննախադեպ մասշտաբների տարերային աղետ է. մի քանի օրում Հունաստանի բոլոր անկյուններում 586 հրդեհ է բռնկվել։ Այս հրդեհները, որոնք առաջացել են անոմալ շոգի ու երկար ամիսների երաշտից հետո, շատ դժվար է հանգցնել»,- նշել Միցոտակիսը:

Նա շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք իրենց օգնությունն են առաջարկել Հունաստանում բնական հրդեհների դեմ պայքարում:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ Հունաստանի հրշեջ ծառայությունից էլ հայտնել են, որ 10 հոգի ձերբակալվել է անտառներն ինչպես մտադրված, այնպես էլ հանկարծակի հրկիզելու կասկածանքով:

Ազգային պարկեր, անտառներ ու բնության գիրկ գնալու արգելքը Հունաստանում երկարացվել է մինչև օգոստոսի 13-ը:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը