Միջազգային

Հունաստանը ՌԴ-ին խնդրել է հրդեհների մարման համար համապատասխան տեխնիկա տրամադրել

1 րոպեի ընթերցում

Հունաստանը ՌԴ-ին խնդրել է հրդեհների մարման համար համապատասխան տեխնիկա տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանը, երկրում մոլեգնող հրդեհների մարման համար Ռուսաստանի Դաշնությունից խնդրել է երկուական Իլ-76 ինքնաթիռ և Մի-8 ուղղաթիռ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին խոսվել է հունա-ռուսական միջկառավարական խառը հանձնաժողովի համանախագահներ Հունաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Միլտիադիս Վարվիցիոտիսի և Ռուսաստանի տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի հեռախոսազրույցի ժամանակ:

«Վարվիցիոտիսը շնորհակալություն է հայտնել Սավելևին Ռուսաստանի անմիջական և գործնական օգնության համար՝ Հունաստանի համար այս դժվարին պահերին»,- նշվել է հաղորդագրության մեջ, ըստ որի, նա հայտնել է, որ տրամադրվելիք ուղղաթիռներն ու ինքնաթիռները կօգնեն հրդեհների մարման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում