Միջազգային

Իտալիայի փոստը Հռոմի պապին ուղղված կասկածելի նամակ Է հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Իտալիայի փոստը Հռոմի պապին ուղղված կասկածելի նամակ Է հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի փոստային ծառայողները հայտնաբերել են Հռոմի Ֆրանցիսկոս պապին ուղարկված նամակ, որի մեջ եղել Է երեք գնդակ: Այդ մասին հաղորդել Է Associated Press (AP) գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կասկածելի ծրարը փոստում հայտնաբերվել Է լույս օգոստոսի 9-ի գիշերը Միլանի արվարձանի տեսակավորման կետում: Նամակն ուղարկվել Էր Ֆրանսիայից: Միլանի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել: Ծրարի վրա ձեռքով գրված Էր. «Հռոմի պապին, Վատիկան, Սուրբ Պետրոսի հրապարակ, Հռոմ»:

Նամակի մեջ հայտնաբերվել Է երեք գնդակ, ենթադրաբար՝ ատրճանակի համար, եւ Վատիկանի ֆինանսական գործողություններին վերաբերող հաղորդագրություն: Վատիկանի ներկայացուցիչները ոչ մի ձեւով չեն մեկնաբանել իրադրությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում