Քաղաքականություն

Մասնագիտականը ստորադասվել է քաղաքական իրավիճակին. Արծվիկ Մինասյանը` Վլադիմիր Վարդանյանի մասին

1 րոպեի ընթերցում

Մասնագիտականը ստորադասվել է քաղաքական իրավիճակին. Արծվիկ Մինասյանը` Վլադիմիր Վարդանյանի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մասնագիտական գործունեությունը մշտապես եղել է աչքի ընկնող, սակայն քաղաքական կոնյունկտուրայի պայմաններում մասնագիտականը ստորադասվել է քաղաքական իրավիճակին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 9-ին Ազգային ժողովի ամբիոնից նման գնահատական տվեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Այս համատեքստում Արծվիկ Մինասյանը կարևոր համարեց անդրադառնալ պետաիրավական հանձնաժողովի օրենքների կիրառման նկատմամբ վերահսկողության գործիքների կիրառմանը: «Հանձնաժողովը պետք է ունենա գործունեության ծրագիր և այդ գործունեության ծրագրի շրջանակում՝ նաև միջոցառումներ: Հանրության մոտ այսքան բարձրաձայնվող աղմուկ հանած այն դեպքերը, երբ նախաքննական մարմիններն ապօրինի գործընթացներ են իրականացնում, այս ամենը ուղիղ կապված է այն լիազորությունների հետ, օրենսդրական կարգավորման այն ոլորտների հետ, որոնք գտնվում են պետաիրավական հարցերի հանձնաժողովի իրավասության ներքո»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ հնչեղ և աղմկահարույց դեպքերին պետաիրավական հանձնաժողովը որևէ արձագանք չի տվել կամ գործողություն չի իրականացրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում