Միջազգային

Թալիբների հարձակումը չի փոխել Աֆղանստանից զորքերը դուրս բերելու Բայդենի պլանը

2 րոպեի ընթերցում

Թալիբների հարձակումը չի փոխել Աֆղանստանից զորքերը դուրս բերելու Բայդենի պլանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» ահաբեկչական շարժման ռազմական հաջողություններն Աֆղանստանում չեն փոխել այս երկրից ամերիկյան զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի պլանները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The New York Times-ը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ օգոստոսի 8-ին Պենտագոնի պաշտոնյաները հեռախոսով զեկուցել են Կունդուզի նահանգում տեղի ունեցող իրադարձությունների մասին, բայց դա չի ազդել Բայդենի որոշման վրա:

Ինչպես նշում Է The New York Times-ը, հուլիս ամսին Բայդենը հայտարարել Էր, որ Միացյալ Նահանգները շատ բան են արել, որպեսզի Աֆղանստանի կառավարական ուժերը կարողանան ինքնուրույն պաշտպանվել թալիբներից: Դրա հետ մեկտեղ անցյալ շաբաթ «Թալիբան»-ը հայտարարել Է մի քանի նահանգների կենտրոնները գրավելու մասին:

Նախօրյակին թալիբները վերցրել են միանգամից երեք նահանգների՝ Թահարի, Սարի-Փուլի եւ Կունդուզի, կենտրոնները: Իրադրությունն Աֆղանստանում լրջորեն բարդացել Է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցների զորքերը երկրից դուրս բերելու ֆոնին: «Թալիբան» ահաբեկչական շարժումն արդեն վերահսկում Է Աֆղանստանի տարածքի մեծ մասը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում