Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվում է

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական բյուջեի միջոցների հաշվին մեկնարկել ենԻսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ի սկզբանե նախատեսվում էր նորոգել ճանապարհը, սակայն ասֆալտաշերտի լուրջ քայքայման պատճառով որոշում է կայացվել այն հիմնանորոգել: Հիմնանորոգվելու է 2.5 կմ ճանապարհահատված:

«Ճանապարհը լուրջ քայքայված էր, և սովորական նորոգումը հարց չէր լուծի, այդ պատճառով որոշում կայացվեց հիմնանորոգել այն»,-նշեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:

Ճանապարհը կունենա նաև ջրահեռացման համակարգ:

Աշխատանքների համար նախատեսված է մոտ 595 մլն դրամ:

Հայերեն

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով