Լիտվան և Լեհաստանն առաջարկում են ընդլայնել Բելառուսի դեմ պատժամիջոցները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվան և Լեհաստանը հայտարարել են հակաբելառուսական պատժամիջոցներն ընդլայնելու անհրաժեշտության մասին՝ Մինսկի կողմից անօրինական միգրացիային նպաստելու պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել են Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդ Սիմոնիտեն և Լեհաստանի Հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկին:

«Լիտվան և Լեհաստանն ընդգծում են արագ և վճռական արձագանքման անհրաժեշտությունը բելառուսական ռեժիմի գործողություններին և բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցում են անօրինական միգրանտների մաքսանենգությանը նպաստելուն, այդ թվում՝ ԵՄ-ի կողմից բելառուսական ռեժիմի նկատմամբ սահմանափակումների ընդլայնման միջոցով: Մենք դատապարտում ենք Լուկաշենկոյի ռեժիմի կողմից անօրինական միգրացիայի օգտագործումը որպես զենք՝ ուղղված ԵՄ -ի և նրա առանձին անդամ երկրների վրա քաղաքական ճնշում գործադրելու համար: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս բելառուսական ռեժիմի ցինիկ բնույթը և ապացուցում անվտանգության այս խնդիրը լուծելու համար արագ արձագանքման և ԵՄ համատեղ գործողությունների անհրաժեշտությունը»,- ասված է համատեղ հայտարարության մեջ:

Հայերեն

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Գերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի

Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

ՌԴ-ն սպասում է «3+3» ձևաչափի հերթական հանդիպումների հերթականության համաձայնեցմանը Երևանի և Բաքվի միջև. Զախարովա

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ

Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին

Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը սիներգիաների ամրապնդման ուղղությամբ գործընկերների հետ համագործակցելու հարցում