Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն» զորավարժություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեց երկրի, այդ թվում՝ Հայաստանի շուրջ 800 զինծառայող կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժություններին, որոնք կանցկացվեն նոյեմբերին Կազանում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Վերջինիս համաձայն՝ Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական դպրոցում ավարտվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների ներկայացուցիչների շտաբային վերջին բանակցությունները ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» համատեղ զորավարժությանը նախապատրաստման շրջանակներում, որը կանցկացվինոյեմբերինռազմական բուհի ուսումնական զորավարժարանում:

«Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ռազմական պատվիրակությունները նախօրեին պրակտիկ գործողությունների վայրի հետախուզություն անցկացրեցին, որոշեցին զորավարժություններին մասնակցող ուժերի եւ միջոցների կազմը: Այսպիսով, համատեղ պրակտիկ գործողություններին կմասնակցի ընդհանուր մոտ 800 զինծառայող»,- ասված է հաղորդագրության մեջ:

Զորավարժություններին կներգրավվի նաև Ռուսաստանի զինված ուժերի 90 միավոր տեխնիկա, այդ թվում՝ երկու «Մի-24» և «Մի-8» ուղղաթիռ, «Սու-24ՄՌ» և «Սու-34» ինքնաթիռներ: Զորավարժություններին կմասնակցեն նաև ՀԱՊԿ անդամ երկրների այլ նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Բանակցությունների արդյունքում հաստատվել է նաև զորքերի պրակտիկ գործողությունների պլանը. մշակվել են որոշումներ համապարփակ աջակցության և կորոնավիրուսի տարածումը կանխելու պահանջներին համապատասխանության վերաբերյալ:

Հայերեն العربية English Français Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը