«Թալիբանը» գրոհել է Աֆղանստանի հյուսիսի վարչական կենտրոնի վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» շարժման զինյալներն օգոստոսի 6-ին հարձակում են ծավալել Շիբերղան քաղաքի՝ Աֆղանստանի հյուսիսի Ջաուզջանի նահանգի վարչական կենտրոնի վրա: Իչպես հայտնել Է TOLO News հեռուստաալիքը, քաղաքում կատաղի մարտեր են ընթանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իր հերթին Ariana News հեռուստաալքը հաղորդում Է, որ Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերը ժողովրդական աշխարհազորի ջոկատների օգնությամ հետ են մղել թալբների գրոհը: Նրանք ոչնչացրել են 40 զինյալների եւ 15-ին գերի վերցրել Շիբերղանի արվարձաններում: Նախօրյակին երկրի նախկին առաջին փոխնախագահ մարշալ Աբդուլ Ռաշիդ Դուստումը, որի տունն ուրբաթ օրը թալիբները հրկիզել են, հայտարարել Է, որ «Թալիբանի» ակտիվացված հարձակման գլխավոր նպատակն Է փորձել ամբողջությամբ գրավել երկրի թեկուզեւ մեկ նահանգ:

Իրենց ջանքերի գերակա նպատակների թվում թալիբները դիտում են հինգ նահանգներից (Հերաթ, Թախար, Ջաուզջան, Քանդահար կամ Հիլմենդ) մեկը: Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Աֆղանստանում գործողությունն ավարտելու՝ իր որոշմման մասին, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ:

Այդ ֆոնին իսլամական հանրապետւթյունում դիտվում Է անվտանգության բնագավառում իրադրության վատթարացում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբան» արմատական շարժման կողմնակիցները սաստկացնում են մի շարք ուղղություններով հարձակման տեմպերը: Հուլիսի սկզբին թալիբները վերահսկողության տակ են վերցրել շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Չինաստանի եւ Պակիստանի հետ սահմանների երկայնքով հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres