CNN-ը իմացել Է, որ ԱՄՆ-ի հետախուզությունը Ուհանի լաբորատորիայում վիրուսների մասին տվյալներ Է ստացել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հետախուզական գործակալությունները հնարավորություն են ստացել օգտվելու վիրուսների նմուշների տվյալների բազայից, որոնք ուսումնասիրվել են Ուհանի վիրուսաբանության ինստիտուտում, եւ այժմ վերլուծում են ստացած տեղեկատվությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNN-ը՝ վկայակոչելով բազմաթիվ իրազեկ աղբյուրների:

Հեռուստաալիքին չի հաջողվել պարզել, թե ինչպես Է հետախուզությունն այդ տեղեկատվությունից օգտվելու հնարավորություն ունեցել: CNN-ի զրուցակիցները պարզել են, որ մեքենաները, որոնք մշակում են նման տեսակի գենետիկ տեղեկատվությունը, սովորաբար կապված են ամպային սերվերների հետ, եւ դա հնարավորություն Է տալիս՝ կոտրելով բացել: Այս ծավալի չմշակված տվյալների մեկնաբանման համար հետախուզական գործակալություններն օգտագործում են Էներգետիկայի նախարարության ազգային լաբորատորիաների գերհամակարգիչները:

Բացի տեխնիկական դժվարություններից, հետախուզությունը դժվարությունների Է բախվել այն գիտնականներին գտնելիս, որոնք զբաղվում են վերծանմամբ. նրանցից պահանջվում Է ոչ միայն գաղտնիացված տեղեկատվությունից օգտվելու հնարավորություն, այլեւ չինարենի մանդարինյան բարբառի իմացություն, որով գրվել Է տվյալների բազան: Մայիսին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ամերիկյան հատուկ ծառայություններին հանձնարարել Էր «կրկնապատկել ջանքերը» COVID-19-ի ծագման աղբյուրը գտնելու հարցում եւ արդյունքների մասին հաշվետվություն ներկայացրել 90 օրվա ընթացքում:

The New York Times-ի տվյալներով՝ դրանից առաջ ամերիկյան հետախուզությունը տեղեկացրել Է Սպիտակ տանը, որ ինքը դեռ չուսումնասիրված որոշ տվյալներ ունի կորոնավիրուսի ծագման վերաբերյալ: Հաղորդվում Է, որ հետախուզությունը գործի կդնի արտակարգ համակարգչային հզորություններ, որպեսզի ստուգի Ուհանի լաբորատորիայից COVID-19 վիրուսի արտահոսքի մասին վարկածը, հաղորդել Է ,ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Էրդողանը և Կոբախիձեն քննարկել են Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցության զարգացումը

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումին

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունն առաջին անգամ կմասնակից «ԲանՈւԳործ» էքսպոյին

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնքը հրավիրում է աճուրդի

Ռուսական դրամատիկական թատրոնն 89-րդ թատերաշրջանն ազդարարել է «Սովորական պատմություն» ներկայացմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo

Թուրքիայում 15-ամյա դեռահաս է ձերբակալվել դպրոցի մոտ հրաձգությունից հետո. վիրավորվել է առնվազն 11 մարդ

Կրեմլը նշել է, որ Սև ծովով հացահատիկի մատակարարումները զգալիորեն բարդացել են