Կարեն Անդրեասյանը զուգահեռ չի տարել Նաիրի Հունանյանի և լրագրողների միջև. պարզաբանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը պարզաբանել է ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի մեկնաբանությունը խորհրդարանում լրագրողների տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է նախարարության պարզաբանումը.

«Քանի որ որոշակի քննարկումներ կան Կառավարության այսօրվա նիստից հետո արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժը սահմանափակող կարգավորումների վերաբերյալ արված մեկնաբանության մասով, եկեք հստակ արձանագրենք հետևյալը․

Նախարար Անդրեասյանը, անդրադառնալով անվտանգության նկատառումներով իրականացվող միջոցառումներին, նշեց, որ եթե անվտանգության մարմինները գտել են որոշակի ռիսկեր, մենք պետք է դա հարգենք՝ անկախ մեր մասնագիտություններից: Ու որպես կոնկրետ ԱԺ-ում անվտանգության կանոնները ոչ պատշաճ պահպանելու արդյունքում արձանագրված ողբերգություն՝ հիշեցրեց Նաիրի Հունանյանի դեպքը՝ բնավ որևէ զուգահեռ չտանելով լրագրողների ու նրա միջև։ Հետևապես, մասնագիտությամբ լրագրող Հունանյանի օրինակը բացառապես բերվեց անվտանգության կանոնների պահպանումը խիստ կարևորելու անհրաժեշտությունից։

Ցավում եմ, որ մեր որոշ գործընկերներ, թյուրիմացության արդյունքում, իրենց են վերագրում ասվածը, բայց վստահեցնում եմ, որ նախարարը դա ի նկատի չի ունեցել»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարտիրոսյանը։

Նա ներկայացրել է նաև հարցի վերաբերյալ Կարեն Անդրեասյանի ամբողջական պատասխանի սղագրությունը.

«Ես գիտեմ, որ նույնիսկ ամենապրոֆեսիոնալ լրագրողը, եթե որևէ օրենք է խախտում կամ կարգ է խախտում, պետք է ենթարկվի պատասխանատվության՝ անկախ նրանից, թե ինչ բարձր առաքելությամբ է մարդը գործում. լրագրող է, բժիշկ է, իրավաբան է: Ինչ վերաբերում է այսօրվա Ձեր հարցադրմանը՝ այդ սահմանափակումներին․․․ անվտանգության դեպքում՝ ազգային անվտանգության դեպքում, պետական անվտանգության դեպքում, աշխարհի բոլոր՝ ամենաքաղաքակիրթ երկրներում լինում են սահմանափակումներ: Եվ նաև հիշեցնելով, թե ով էր, օրինակ, Նաիրի Հունանյանը՝ լինելով լրագրող՝ կարող էր ինչեր անել, մենք պետք է հասկանանք, որ լրագրությունը կամ խոսքի ազատությունը բացարձակ արժեք չեն, և եթե անվտանգության մարմինները գտել են որոշակի ռիսկեր, մենք պետք է դա հարգենք: Դա, ի վերջո, մեր պետության պաշտպանության հարցն է: Այլ խնդիր է, որ ես որպես պաշտոնյա և մեր բոլոր գործընկերները Ազգային ժողովում, պիտի կարողանանք Ձեզ համար ստեղծենք ամենանպաստավոր պայմանները աշխատանքի համար, ինչի մասին արդեն լսել եմ, որ ԱԺ նորանշանակ նախագահը հիմա քննարկում է։ Մենք էլ պատրաստ ենք՝ որպես գործադիրի մասնագետներ, աջակցենք Ազգային ժողովի մեր գործընկերներին, որպեսզի լրագրողների համար ստանանք ամենահարմար աշխատանքային պայմանները»,- ասել է նախարարը։

Հայերեն

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար