Միջազգային

ՄԱԿ-ը կոչ է անում խուսափել լցանավի վրա հարձակման հարցով սրացմանը տանող գործողություններից

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը կոչ է անում խուսափել լցանավի վրա հարձակման հարցով սրացմանը տանող գործողություններից

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ը կոչ է անում ձեռնպահ մնալ «Mercer Street» լցանավի վրա հարձակման հարցով սրացմանը տանող գործողություններից և հայտարարություններից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Մեզ համար կարևոր է, որ բոլոր շահագրգիռ կողմերը խուսափեն սրացման տանող որևէ քայլերից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են խորացնել լարված իրավիճակը»,-ասել է նա ՝ մեկնաբանելով լցանավի վրա հարձակման վերաբերյալ Իրանի հասցեին հնչող մեղադրանքները:

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը հայտնել է, որ Միացյալ Թագավորությունը Ռումինիայի և Լիբերիայի հետ միասին դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ բարձրացնելով «Mercer Street»-ի վրա հարձակման հարցը: Թեհրանի վարկածով ՝ նրա հասցեին մեղադրանքները քաղաքականապես մոտիվացված են և անհիմն:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Mercer Street»-ի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով քննարկումը տեղի կունենա օգոստոսի 6-ին փակ ձևաչափով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում