ՌԴ-ն լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին հաճախակի դարձած զինված միջադեպերով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին հաճախակի դարձած զինված միջադեպերով, այնտեղ լարվածությունը դեռևս չի նվազում ՝ չնայած ձեռնարկվող քայլերին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը:

«Կարող եմ նշել, որ ռուսական կողմը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում վերջին շրջանում հաճախակի դարձած զինված միջադեպերով: Հատկապես տագնապ է առաջացնում այն, որ դրանք ուղեկցվում են երկու կողմերից մարդկային զոհերով», - ասել է նա:

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրենը նշել է, որ չնայած ձեռնարկվող բոլոր քայլերին, սահմանային լարվածությունը դեռ չի նվազում։

«Այս առումով մենք կոչ ենք անում բոլոր կողմերին խուսափել իրավիճակը վատթարացնող հետագա գործողություններից»,- հավելել է դիվանագետը:

Բիկանտովն ընդգծել է, որ ծագող բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, և որ Ռուսաստանը պատրաստ է այսուհետ ևս ակտիվ ներդրում ունենալ հայ-ադրբեջանական սահմանային հատվածում իրադրության կարգավորման գործընթացում, այդ թվում ՝ ապաէսկալացման և սահմանի սահմանազատման և սահմանագծման համատեղ աշխատանքի գործարկման միջոցով:

«Այդ ջանքերը տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, ինչպես նաև միջհամայնքային երկխոսության խթանման հետ միասին կնպաստեն Հարավային Կովկասը կայունության, անվտանգության և բարգավաճման գոտի դարձնելուն ՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9 -ի և ընթացիկ տարվա հունվարի 11-ի հայտարարությունների»,- եզրափակել է Բիկանտովը:

Հայերեն العربية English Русский

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Ռուբեն Ռուբինյանն ու Տոնե Կայզերը կարևորել ենք համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Ընթացիկ տարում Մոլդովայի համալսարաններ է ընդունվել 31 երկրից ավելի քան 2400 ուսանող. Moldpres

Հոկտեմբերի 30-ի միջոցառումների անոնս

ԱՀԿ-ն հայտնել է, որ Եմենում հակամարտության սրումից ի վեր զոհերի թիվը հասել է 1677-ի

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացել են Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Հանրապետության հրապարակի 100-ամյակին նվիրված միջոցառումները

Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը