Քաղաքականություն

Ռազմաքաղաքական իրադրությունը մեզ թույլ չի տալիս նիստում այլ հարցերի վրա այդքան ժամանակ ծախսել. պատգամավոր

2 րոպեի ընթերցում

Ռազմաքաղաքական իրադրությունը մեզ թույլ չի տալիս նիստում այլ հարցերի վրա այդքան ժամանակ ծախսել. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը դժգոհեց ԱԺ-ում քննարկվող հարցերից՝ շեշտելով, որ նիստերի դահլիճից ներս և դուրս առկա է հակադրվող իրականություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աբրահամյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում խմբակցության անունից ելույթում՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում արդեն երրորդ անգամ Իշխան Սաղաթելյանի թեկնածության հարցի քննարկմանը:

«Արդեն պարզ է, թե ինչու է ձգձգվում այս գործընթացը, իրականում որ կողմն ինչի է ուզում հասնել, քաղաքական ուժերն ինչ իրական նպատակներ ունեն, որին փորձում են հասնել կամ չեն կարողանում: Մենք իրականում այս դահլիճի ներսում և դրսում ունենք լրիվ այլ իրականություն՝ հակադրվող իրականություն: Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված այս ռազմաքաղաքական իրադրությունը մեզ թույլ չի տալիս գալ և այս հարցերի վրա այդքան մեծ ժամանակ ծախսել»,- ասաց Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ իրենց խմբակցությունը նվազագույնի է հասցրել իրենց ելույթները, հարցադրումները՝ ոչ թե ասելիքի բացակայության պատճառով, այլ, որովհետև գիտակցում է, որ կա գործընթաց, որը պետք է տանել, արագ վերջացնել և անցնել այն հիմնական խնդիրներին, որ առկա են:

Աբրահամյանը հիշեցրեց Հայաստանի գլխավոր օրակարգը՝ հետպատերազմյան Արցախում և Հայաստանում ճգնաժամի հաղթահարումը, բանակի մարտունակության վերականգնումը և Հայաստանի համար անվտանգ միջավայրի ստեղծումը: «Իրականում մենք այսօր բավականին խորը խնդիրներ ունենք»,- նշեց նա:

ԱԺ-ն երկու անգամ ԱԺ փոխնախագահի պաշտոնում չընտրեց Իշխան Սաղաթելյանին: Առաջին քվեարկությանը չբավարարեց մեկ ձայն, մեկ քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել: Երկրորդ քվեարկությանը Սաղաթելյանը ստացել էր 49 կողմ, 49 դեմ ձայներ, 5 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել: Իշխանական ՔՊ-ն խոստացել էր ապահովել անհրաժեշտ նվազագույն ձայներ՝ Սաղաթելյանի ընտրության համար: Իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց են մեղադրում՝ ընտրությունը տապալելու համար: Խորհրդարանն արդեն երրորդ անգամ է քննարկում ԱԺ փոխնախագահի պաշտոնում Սաղաթելյանի ընտրության հարցը:

Թուրքիայի նախագահը սպառնացել է մտնել Իսրայել պաղեստինցիներին օգնելու համար

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը սպառնացել է մտնել Իսրայել պաղեստինցիներին օգնելու համար

Իսպանացի պատգամավորը Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ֊ին օգնություն հատկացնելու որոշումը երկրի ինքնիշխանությանն աջակցելու ազդանշան է համարում

Քաղաքականություն

Իսպանացի պատգամավորը Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ֊ին օգնություն հատկացնելու որոշումը երկրի ինքնիշխանությանն աջակցելու ազդանշան է համարում

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը նշանակալի քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Ջոն Ինյարիտու

Քաղաքականություն

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը նշանակալի քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Ջոն Ինյարիտու

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում