Միջազգային

Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել Է ավելի քան 300 թալիբների ոչնչացման մասին

2 րոպեի ընթերցում

Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել Է ավելի քան 300 թալիբների ոչնչացման մասին
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի զինվորականներն անցած օրվա ընթացքում ոչնչացրել են «Թալիբան» շարժման 300 զինյալների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Աֆղանստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

«Թալիբան»-ի երեք հարյուր երեք ահաբեկիչներ են սպանվել եւ 125-ը՝ վիրավորվել անցած օրվա ընթացքում Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերի գործողությունների արդյունքում»,-ասվում Է պաշտպանության նախարարության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:

Աֆղանստանի զինված ուժերը գործողություններ են անցկացրել 16 նահանգներում, այդ թվում՝ Ղանդահարում, Հերաթում, Նիմրոզում եւ Գիլմենդում:

Աֆղանստանում առաջին տարին չԷ, որ շարունակվում Է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում Էր երկրի գյուղական եւ սահմանային շրջանները, ինչպես նաեւ հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա: Էսկալացիան տեղի Է ունենում ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին, որը ՌԴ ԱԳ նախարարը համարել Է Աֆղանստանում Վաշինգտոնի առաքելության ձախողման ընդունում:

2020 թվականին սեպտեմբերի 12-ին Վաշինգտոնը եւ «Թալիբան»-ի ներկայացուցիչները Քատարի մայրաքաղաք Դոհայում ստորագրել են ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը: Այն նախատեսում Է Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում 14 ամսվա ընթացքում եւ միջաֆղանական երկխոսության սկսում գերիների փոխանակումից հետո: Սակայն այդ բանակցություններն առայժմ առաջ չեն գնացել դիրքորոշումների շուրջ անցկացված մի քանի հանդիպումներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում