Միջազգային

Լիտվան Բելառուսի հետ սահմանին կկառուցի փշալարերով պատված 4 մետրանոց պատ

1 րոպեի ընթերցում

Լիտվան Բելառուսի հետ սահմանին կկառուցի փշալարերով պատված 4 մետրանոց պատ

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի հետ Լիտվայի սահմանը, որը միաժամանակ ԵՄ-ի արտաքին սահմանն է, կպաշտպանվի փշալարերով պատված 4 մետրանոց պատով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այդ ծրագրի մասին լրագրողներին հայտնել է Լիտվայի ՆԳՆ-ին առընթեր Պետական սահմանի պահպանության ծառայության պետի տեղակալ Վիդաս Մաչայտիսը:

«Սահմանի համապատասխան հատվածը՝ մոտ 508 կմ, պլանավորվում է փակել 4 մետրանոց պատով, որը պատված կլինի մետաղական ցանցով՝ մակերեսին ունենալով փշալարեր»,-նշել է նա: Բելառուսի և Լիտվային սահմանի ընդհանուր երկարությունը կազմում է 680 կմ է:

Սահմանին նախատեսված պատն այնպես է փշալարերով պատված լինելու, որ այն հեշտությամբ հաղթահարել չլինի: Դրա համար անհրաժեշտ կլինեն հատուկ գործիքներ: Նախնական հաշվարկներով՝ ինժեներական կառույցի համար անհրաժեշտ կլինի 152.5 մլն եվրո: Աշխատանքները կարող են տևել մեկ տարուց մինչև 2 տարի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում