Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման 40 հազար դեպք են արձանագրել մեկ օրում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի առողջապահության նախարարությունն անցած օրն արձանագրել Է կորոնավիրուսով ախտահարման 40 134 նոր դեպք: Ինչպես օգոստոսի 2-ին հայտնել Է երկրի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, համավարակի ընթացքում երկրում վարակվածների քանակը հասել Է 31 695 958-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշում Է գերատեսչությունը, արդեն վեցերորդ օրն անընդմեջ երկրում արձանագրում են 40 հազարից ավելի նոր ախտահավածներ: Հիվանդացության կորը կրկին վեր Է բարձրացել հուլիսի 27-ից հետո, երբ Հնդկաստանի առողջապահության նախարարությունը 29 689 հիվանդացած Է հայտնաբերել 24 ժամում, ինչը դարձել Է ամենացածր ցուցանիշը մարտի 17-ից ի վեր:

Վերջին օրը Հնդկաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված մահացու վախճանների թիվն աճել Է 422-ով եւ հասել 424 773-ի: Օգոստոսի 2-ի առավոտվա դրությամբ երկրում բուժում Է անցնում 413 718 հիվանդ, ինչը 2 766-ով ավելի Է, քան մեկ օր առաջ: Հայդարաբադում եւ Քանփուրում Հնդկաստանի տեխնոլոգիական ինստիտուտների մասնագետներն օգոստոսի 2-ին տարածել են հետազոտության տվյալներ, որտեղ նշում են, որ ախտահարվածների թվի աճը կարող Է վկայել հիվանդացության նոր ալիքի մասին, որի առավելակետին կարելի Է սպասել հոկտեմբերին:

Ըստ այդ գնքահատումների, որոնք բերում Է Outlook հանդեսը, Հնդկաստանում կորոնավիրուսի նոր՝ երրորդ ալիքը, հավանաբար կլինի ընդգրկմամբ ավելի փոքր երկրորդ ալիքի համեմատությամբ:

Հենվելով համավարակի մաթեմատիկական մոդելի վրա՝ հետազոտողները կարծում են, որ դրական սցենարի դեպքում օրական թվի առավելակետի պահին երկրում հիվանդների թիվը կկազմի օրական շուրջ 100 հազար, իսկ բացասականի դեպքում՝ օրական շուրջ 150 հազար:

Ներկայումս Հնդկաստանն զբաղեցնում Է աշխարհում երկրորդ տեղը վարակվածների հայտնաբերված թվով՝ զիջելով ԱՄՆ-ին, եւ մահացությամբ երրորդ տեղն՝ այդ ցուցանիշով զիջելով ԱՄՆ-ին եւ Բրազիլիային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский Türkçe

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ