Տարածաշրջանային

Հունաստանի ԱԳՆ-ն հերքել է Թուրքիայի պնդումները սահմանի հունական կողմից կրակոցների մասին

3 րոպեի ընթերցում

Հունաստանի ԱԳՆ-ն հերքել է Թուրքիայի պնդումները սահմանի հունական կողմից կրակոցների մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է թուրքական կողմի պնդումներն այն մասին, թե հունա-թուրքական սահմանին իբր այնպիսի միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում հունական կողմից արձակված կրակոցների հետևանքով թուրք քաղաքացի է զոհվել: Այս մասին ասված է Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Հունաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ «Անկարայում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, ստացված հրահանգներին համապատասխան, արձագանքելով համապատասխան արտակարգ դեմարշին, որի շրջանակներում նա այսօր կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, լիովին հերքել է Թուրքիայի մեղադրանքները Էվրոսի շրջանում (հունա-թուրքական ցամաքային սահմանին) իբր տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ»: «Նա թուրքական կողմին մատնանշել է իր սահմանները պաշտպանելու և մարդկանց առևտրով զբաղվողների գործունեությունը և անօրինական ներգաղթը թույլ չտալու պարտավորությունը», - ասված է հաղորդագրության մեջ:

Հունաստանի քաղաքացիների պաշտպանության գործերի նախարարությունը և հունական ոստիկանությունը կիրակի կարճ հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Ինչ վերաբերում է կայքերում վերարտադրված թուրքական ԶԼՄ-ների հրապարակումներին, ապա մենք հայտնում ենք, որ հունական ուժերը չեն մասնակցել Էվրոսում՝ դրանց կողմից նկարագրվող միջադեպին»:

Թուրքական ԶԼՄ-ների վարկածը

Թուրքական ԶԼՄ-ները պնդում էին, որ շաբաթ օրը Էվրոս գետի թուրքական ափին, որի հունով մասամբ անցնում է երկու երկրների միջև սահմանը, Էդիրնե քաղաքից ոչ հեռու, հունական կողմի կրակից զոհվել է 43-ամյա թուրք:

Աթենքի աղբյուրները հունական iefimerida թերթին հայտնել են, որ Հունաստանը ոչ մի կապ չունի 43-ամյա թուրքի մահվան հետ։ Դրանց խոսքով ՝ միջադեպը տեղի է ունեցել Էվրոսի թուրքական ափին, որին մասնակցել են անօրինական միգրանտների երկու մատակարար, նրանցից մեկը հարբած է եղել:

Աթենքի իրավասու աղբյուրները նաև պարզաբանել են, որ հետաքննությունն անցկացվել է ինչպես բանակում, այնպես էլ ոստիկանությունում, և հաստատվել է, որ հունական կողմից հրաձգություն չի եղել: Նույն աղբյուրները խոսում են թուրքական կողմից Էվրոսում տեղի ունեցածը քարոզչական նպատակներով օգտագործելու մասին ՝ Հունաստանին վերագրելու մտադրությամբ։

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Էրդողանը և Շոլցը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայում

Քաղաքականություն

Էրդողանը և Շոլցը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում