Միջազգային

Աֆղան զինվորականների գործողությունների հետևանքով ավելի քան 100 թալիբ սպանվել կամ վիրավորվել է

1 րոպեի ընթերցում

Աֆղան զինվորականների գործողությունների հետևանքով ավելի քան 100 թալիբ սպանվել կամ վիրավորվել է

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի զորքերը «Թալիբան» արմատական շարժումից հետ են գրավել Հերատ նահանգի Գուզարա շրջանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը:

«Ավելի քան 100 թալիբ սպանվել կամ վիրավորվել է»,- ասված է գերատեսչության «Twitter»-ի հայտարարության մեջ:

Նշվում է, որ աֆղան ուժայինները մեծ քանակությամբ զենք և զինամթերք են առգրավել:

Աֆղանստանում կառավարական ուժերը պայքարում են «Թալիբան» շարժման զինյալների դեմ, որոնք զգալի տարածքներ են գրավել երկրի գյուղական շրջաններում և հարձակում ծավալել խոշոր քաղաքների վրա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում