Միջազգային

ԱՀԿ ղեկավարը կորոնավիրուսի նոր՝ առավել վտանգավոր հիմնամանրէների առաջացում է կանխատեսում 

1 րոպեի ընթերցում

ԱՀԿ ղեկավարը կորոնավիրուսի նոր՝ առավել վտանգավոր հիմնամանրէների առաջացում է կանխատեսում 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսային SARS-CoV-2 վարակը շարունակում է մուտացվել, ուստի պետք է սպասել նոր՝ առավել վտանգավոր տարբերակների՝ ի հավելումն այս խմբին դասվող «ալֆա», «բետա», «գամմա» և «դելտա» հիմնամանրէների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, Ժնևում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը:

«ԱՀԿ-ն նախազգուշացրել է, որ COVID-19 հիվանդության հարուցած վարակը կերպարանափոխվում է դրա մասին հայտնի դառնալու պահից սկսած, և այն շարունակում է փոփոխվել: Այդպիսով առաջացել է չորս նոր տարբերակ, և ավելի շատ կհայտնվի, քանի դեռ վարակը շարունակում է տարածվել», - ասել է ԱՀԿ ղեկավարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում