ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 30-ին կանցկացնի արտահերթ նիստ
1 րոպեի ընթերցում
![ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 30-ին կանցկացնի արտահերթ նիստ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/07/1059451.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը հուլիսի 30-ին արտահերթ նիստ կանցկացնի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Ազգային ժողովի պաշտոնական կայքը:
«Հիմք ընդունելով 2021 թվականի հուլիսի 30-ին` ժամը 12:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության «2021 թվականի հուլիսի 30-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու եւ նստաշրջանի օրակարգում ընդգրկված օրենքի նախագծերը երկու ընթերցմամբ քննարկելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի 6-րդ եւ 8-րդ մասերով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.
Համաձայնություն տալ 2021 թվականի հուլիսի 30-ին` ժամը 12:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն»,- ասվում է հայտարարությունում: