Սպորտ

Գավառի մարզադպրոցում անցկացվեց բռնցքամարտի հուշամրցաշար 

1 րոպեի ընթերցում

Գավառի մարզադպրոցում անցկացվեց բռնցքամարտի հուշամրցաշար 

ԳԱՎԱՌ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառի մարզադպրոցում անցկացվեց բռնցքամարտի միջդպրոցական հուշամրցաշար՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված եւ վիրավորում ստացած հայորդիներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից՝մրցաշարին մասնակցեցին Գավառի եւ Արարատի մարզադպրոցների բռնցքամարտիկները: Մրցաշարի գլխավոր մրցավարն էր Գեղարքունիքի բռնցքամարտի մարզային ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանը:

«Մրցումներն անցան հետաքրքիր ու լարված մրցապայքարում։ Առավել դիտարժան անցավ Գավառի մանկատան սան, աղջիկ բռնցքամարտիկ Մալվինա Ավետիսյանի վարած մարտը: Մրցաշարում հաղթող ճանաչվածները պարգեւատրվեցին մեդալներով եւ դիպլոմներով: Դրանք մարզիկներին հանձնեցին Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը, Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը, Գավառի մարզադպրոցի տնօրեն Վանո Հովեյանը եւ հրավիրված հյուրերը: Գավառի մարզադպրոցի կողմից մարզական հուշանվերներ հանձնվեցին մրցաշարին ներկա հյուրերին եւ ակտիվ մասնակիցներին: Հուշանվեր հանձնվեց նաեւ Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորված զինծառայող Խաչիկ Մանուկյանին»,- նշեցին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում