Սպորտ

Փարիզ-2024. Հուլիսի 29-ին պայքարի մեջ է մտնում բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը

1 րոպեի ընթերցում

Փարիզ-2024. Հուլիսի 29-ին պայքարի մեջ է մտնում բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը

ՓԱՐԻԶ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականից հուլիսի 29-ին մրցապայքարի մեջ կմտնի բռնցքամարտի գերծանր քաշային կարգում հանդես եկող Դավիթ Չալոյանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Չալոյանի առաջին մրցակիցը Եվրոպական խաղերի չեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Օրի Դելիշեսն է: 

Մինչ այս Հայաստանի օլիմպիական հավաքականում ելույթներն ավարտել են լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և հրաձիգ Էլմիրա Կարապետյանը: Երկուսն էլ չեն հաղթահարել որակավորման փուլի արգելքը:

Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը դուրս են եկել հենացատկի և օղակների վարժությունների եզրափակիչ, որը կկայանա օգոստոսի 4-ին:

 

Վարվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում