Սպորտ

Փարիզ-2024. Օլիմպիական հավաքականից հուլիսի 30-ին պայքարի մեջ կմտնի լողորդ Արթուր Բարսեղյանը

1 րոպեի ընթերցում

Փարիզ-2024. Օլիմպիական հավաքականից հուլիսի 30-ին պայքարի մեջ կմտնի լողորդ Արթուր Բարսեղյանը

ՓԱՐԻԶ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հուլիսի 30-ին Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակիցը`  Հայաստանի լողի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանն ուժերը կփորձի 100 մետր ազատ ոճում: Բարսեղյանի մեկնարկը Երևանի ժամանակով 13:15-ն է: 

Ավելի վաղ Հայաստանի օլիմպիական հավաքականից մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը դուրս էին եկել եզրափակիչ: Հենացատկի և օղակների վարժությունների եզրափակիչները կկայանան օգոստոսի 4-ին: Մեկնարկային մենամարտում հաղթանակ էր տոնել բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը: Վերջինս քառորդ եզրափակիչ մենամարտը կանցկանցի օգոստոսի 2-ին, իսկ որակավորման փուլի արգելքը չէին հաղթահարել հրաձիգ Էլմիրա Կարապետյանը և լողորդ Վարսենիկ Մանուչարյանը:

 

Վարվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում