ՓԱՐԻԶ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 33-րդ ամառային Օլիմպիական Խաղերի թենիսի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանի կենտրոնական խաղում միմյանց հետ մրցեցին սերբ Նովակ Ջոկովիչը և իսպանացի Ռաֆայել Նադալը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակիցը, «Ռոլան Գարոս»-ի կենտրոնական «Ֆիլիպ Չատիրեր» կորտում Օլիմպիական խաղերի երկրորդ շրջանում միմյանց հետ մրցեցին «Մեծ սաղավարտ»-ի ամենատիտղոսակիր թենիսիստներից Ջոկովիչն ու Նադալը: Մոտ երկու ժամ ձգված մրցախաղում Ջոկովիչին հաջողվեց առավելության հասնել երկու սեթում` 6:1, 6:4 հաշվով:
Նադալը կշարունակի պայքարն Օլիմպիական խաղերում արդեն տղամարդկանց զուգախաղում:
Վարվառա Հայրապետյան