Սպորտ

Լավ պաշտպանություն և որակյալ հարձակում` սա է մեր ծրագիրը. Բիչախչյան 

2 րոպեի ընթերցում

Լավ պաշտպանություն և որակյալ հարձակում` սա է մեր ծրագիրը. Բիչախչյան 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի կարծիքով, ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ տուրի պատասխան խաղում լավ արդյունք գրանցելը կապում է լավ պաշտպանության հետ:

«Առաջին խաղից հետո բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել։ Հաշիվը հուշում է, որ պաշտպանությունում պետք է գրագետ խաղանք և բացառենք առաջին խաղում թույլ տված տարրական սխալները։ Պարզ է, որ գոլ բաց թողնելու իրավունք չունենք, լավ պաշտպանություն և որակյալ հարձակում. սա է մեր ծրագիրը։ Ֆուտբոլում մեծ դեր ունեն երկրպագուները։ Նրանց համար ենք խաղում։ Գիտենք, որ «Շլյոնսկը» ունենալու է երկրպագուների մեծ աջակցություն, բայց մենք էլ ունենք մեր երկրպագուները, որոնք հեռվից, բայց երկրպագելու են մեզ։ Եթե ցանկություն ունենք լավ խաղալու, ապա պետք է հաղթահարենք այդ ճնշումը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բիչախչյանի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատը» մրցում է Վրոցլավը ներկայացնող «Շլյոնսկի» հետ։

Թիմերի առաջին խաղը կայացավ Գյումրիում հուլիսի 22-ին և ավարտվեց լեհական թիմի 4։2 հաշվով հաղթանակով։ Պատասխան խաղը կայանալու է հուլիսի 29-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում